կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-22 18:19
Քաղաքական

Գորիսի քաղաքապետն ազատ արձակվեց

Գորիսի քաղաքապետն ազատ արձակվեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ձերբակալումն ապօրինի եւ ոչ իրավաչափ ճանաչեց. նա ազատ կարձակվի։

Նրա պաշտպաններից Արմեն Մելքոնյանը լրագրողներին հայտնեց, որ այս պահին իրենք գնում են Ձերբակալվածների պահման վայր՝ Առուշ Առուշանյանին ազատ արձակելու գործընթացի համար։

Արմեն Մելքոնյանը նշեց, որ Առուշայանին առնչվող մյուս քրեական գործով էլ վերջինս ունի վկայի կարգավիճակ։