Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոտ ապագայում Ադրբեջանի հետ սահմանին գտնվող Դավիթ Գարեջի համալիրի տարածքում կավարտվի ժամանակակից չափանիշներին համապատասխանող սահմանային հատվածի շինարարությունը. հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Վախթանգ Գոմելաուրին:
Ըստ ադրբեջանական Report-ի վրացական գրասենյակի` նա նշել է, որ սահմանային ոստիկանական բաժանմունքը կառուցվում է ԱՄՆ Պաշտպանության սպառնալիքների նվազեցման գործակալության (DTRA) աջակցությամբ:
Հիշեցնենք, որ երկու երկրները տարաձայնություն ունեն վանական համալիրի հետ կապված։ Վրացական վանքի բռնազավթումը սկսվել էր 2019 թ. ամռանը։ Ադրբեջանցիները վանքի մոտակայքում կառուցել էին սահմանապահ ծառայության նոր հենակետ և իրականացնում էին մշտական վերահսկողություն։
Երկու երկրների անկախացումից հետո չի իրականացվել սահմանների ամբողջական սահմանագծում։ Գարեջիի վրացական պատկանելությունը աներկբա է, սակայն ադրբեջանցիները, ինչպես արդեն «ընդունված» է, հայտարարում են, որ «վանական համալիրը աղվանական մշակույթի մաս է, իսկ այս լարված իրավիճակը հայերի ձեռքի գործն է, որոնք ցանկանում են փչացնել վրաց-ադրբեջանական բարեկամական հարաբերությունները»։