կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-18 17:10
Քաղաքական

Ազգի եւ պետության թիվ 1 թշնամին պետք է անհապաղ մեկուսացվի

Ազգի եւ պետության թիվ 1 թշնամին պետք է անհապաղ մեկուսացվի

Եռօրյա սուգ. ինչո՞ւ

ՀՀ կառավարության որոշմամբ դեկտեմբերի 19, 20, 21-ին եռօրյա սուգ հայտարարելու որոշումը որոշ մտորումների առիթ է տալիս:

Տարօրինակ է, թե ինչո՞ւ խայտառակ կապիտուլյացիայի քառասուներորդ օրը եռօրյա սուգ է հայտարարվում: Կառավարությունը պարտությո՞ւնն է սգում, թե՞ այլ բան կա:

Եթե պատերազմի զոհերի համար է հայտարարվել սուգը, առավել անհասկանալի է, թե ինչո՞ւ այսքան ուշացումով. չէ՞ որ համայն հայությունն այս բոլոր օրերին սգացել և սգում է մեր հերոսական զավակների նահատակությունը:

Ուշացած սգի պատճառն արդյոք այս օրերին նախատեսված համազգային ցույցերն ու սպասվող գործադուլները խափանելու փորձ չէ՞:

Այոʹ, բայց հեռահար նպատակը, կարծում եմ, միջոցառումների տապալումը չէ: Այդ օրերին արդեն ոչ միայն դավաճան, այլև ազգի թիվ 1 թշնամի նիկոլը, ունենալով ներքին և արտաքին թշնամական և դավադիր ուժերի աջակցությունը, պատրաստվում է Ադրբեջանին հանձնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առնվազն այն տարածքները, որոնք առաջիկայում կապահովեն Ադրբեջանի, Նախիջևանի և Թուրքիայի միացումը:

Պանթուրքական այն ծրագիրը, որ Օսմանյան կայսրությունն անգամ Հայոց ցեղասպանության և դրան հաջորդած երկարատև պատերազմի միջոցով չկարողացավ գլուխ բերել, այսօր կարող է իրականանալ Հայաստանի Հանրապետության ղեկավարության ջանքերով:

Այս պատերազմում թե' կապիտուլյացիան ստորագրելու օրը, թե' Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի ունեցած զինվորական շքերթի օրը մեր թշնամու համար խորհրդանշական էին:

101 տարի առաջ

Սպասվող եռօրյա սգի օրերը նույնպես խորհրդանշական են. 1919թ. դեկտեմբերի 3-ին, Հայաստանի Խորհրդարանի նախագահության որոշմամբ դեկտեմբերի 19-ը, 20-ը եւ 21-ը հայտարարվեցին Բանակի տոնի օրեր, տեղի ունեցան համապետական միջոցառումներ: Դա մեր ազգի պետականությունը վերականգնած հայոց հաղթական բանակի առաջին տոնն էր: Այս օրերին հայոց ազգի ոխերիմ թշնամի նիկոլի ջանքերն ուղղված են նաև այդ պատմական տոնի հիշողությունն անգամ ջնջելուն՝ անլուր դավաճանության միջոցով:

Պատահական չէ, որ այդ պատմական տոնի նախօրյակին երբեմնի հաղթական հայոց բանակն ըստ էության պարտված է և գրեթե կազմալուծված:

Պետությունից՝ անձև քաոս

Առաջին Հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունին, նկարագրելով 1918 թ. Հայաստանում տիրող վիճակը, այն համեմատում էր անձև քաոսի հետ, որից 2,5 տարում հիմնադիր հայրերը կերտեցին պետություն:

Այսօրվա իշխանավորները կայացած պետությունից 2, 5 տարում ստեղծեցին անձև քաոս, որը սպառնում է ազգի և պետության գոյությանը:

Փրկության միակ ելքը

Բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն նիկոլի անհապաղ մեկուսացմանը ՀԵՆՑ ԱՅՍՕՐ:

 

Հայկազուն Ալվրցյան