Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայի թշնամին հենց մեր ներքին հայն է: Ես կառավարություն չեմ տեսնում, իրենց պատճառով մեր երեխաները զոհվեցին: Ապագա կար, երբ մեր տղաները կային, ամենքը նպատակ ունեին, ամենքը մի տան սյուն էին: Բերեցին իշխանության գլուխ չգիտես՝ ում, որը մեր ազգի թշնամին է. Yerkir.am-ի հետ զրույցում ասում է Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված կամավորական Հարություն Հարությունյանի մայրը՝ Աննա Ավետիսյանը:
Որդեկորույս մայրը ցավով նշում է՝ տղաները զոհվեցին՝ հաղթանակն իրենց աչքերում, քանի որ գնացել էին հաղթանակի համար: «Բայց, ավաղ, չտեսան: Նրանք հաղթել են, մենք պարտվեցինք: Չեմ պատրաստվում լքել հայրենիքս, իմ մյուս որդին պետք է ապրի եւ արարի իր հայրենիքում»,- ասաց Ավետիսյանը:
Հարություն Հարությունյանի հայրը՝ Գեւորգ Հարությունյանը, ասում է՝ ինչո՞ւ են Հայաստանի հողերը տալիս ադրբեջանցիներին, եթե ի սկզբանե կռիվը Արցախի համար էր, որի մասին թշնամին երազում էր: «Իմ գլխում մի բան չի տեղավորվում՝ Սյունիքը, Գեղարքունիքը այս կռվի հետ ի՞նչ կապ ունեն, եթե կոնֆլիկտը Արցախին էր վերաբերում: Ի՞նչ փոխզիջումների են գնում, անհասկանալի է, թե ի՞նչ են անում ժողովրդի գլխին, չենք հասկանում, չենք կարողանում կողմնորոշվել: Մենք թշնամուն տալու տարածքներ չունենք, մենք հաղթանակող ազգ ենք, պիտի հետ բերենք մեր հողերը, հայի հողը պիտի լինի հայինը»,-ասում է զոհվածի հայրը:
Լիանա Սարգսյան
Մանրամասները՝ տեսանյութում