|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Դրանք պետության նկատմամբ իրականացրել են ծանր հանցագործություն, դեռևս կա դատարանի վճիռ, ու ազատության մեջ են․ «Սասնա ծռեր»-ի մասին նման կարծիք հնչեցրեց Էդուարդ Շարմազանովը։
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» համահայկական շարժումն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են իրենց ներկայացուցիչները պղծում Ֆրանսիայի հրապարակում բարձրացված՝ Արցախի Հանրապետության դրոշը:
«Եթե Հայաստանում դեռ կա որևէ պետական մարմին, ուժային կառույց, որևէ մարդ, որի համար թանկ է Եռաբլուրը, մեր 30-ամյա պայքարը, Արցախի Հանրապետությունը, պետք է հստակ գործղություններ իրականացնեն, որովհետև միայն հայ ազգի ու Արցախի թշնամին կարող է պղծել Արցախի դրոշը։ Եթե Արցախի դրոշը պղծողները դեռ ազատության մեջ են, ուրեմն թուրքական վիլայեթ է այլևս Հայաստանը»,- ասաց Շարմազանովը։