|
Փոխարժեքներ
26 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի արդյունքները դրական են եղել: Հինգշաբթի Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը հայտնել է, որ պետության ղեկավարն ինքնամեկուսանում է յոթ օրով:
«Հանրապետության նախագահի մոտ ախտորոշվել է COVID-19: Համաձայն գործող սանիտարական կանոնների՝ պետության ղեկավարը մեկուսացված կլինի 7 օր: Նա կշարունակի աշխատել և իրականացնել իր գործունեությունը հեռակա կարգով»,- ասվում է հաղորդագրությունում։