|
Փոխարժեքներ
26 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Hraparak.am-ը գրել է. «Մեր տեղեկություններով՝ Հադրութի 2 գյուղերի՝ Խծաբերդի և Հին Թաղերի հանձնման ընթացքում Պաշտպանության բանակը վերջին 2 օրերի ընթացքում 9 զոհ է ունեցել, որոնց մարմինները այժմ տեղափոխվում են Էջմիածնի դիահերձարան։ Մեզ ասացին, որ տղաների դիակները գտել է հրամանատարը, ռուս խաղաղապահների միջոցով հնարավորություն է ստացել մտնել տարածք և դուրս բերել դիակները, այդ հատվածից ևս 10 հոգու հաջողվել է փրկվել, իսկ զինծառայողներից մեկի մարմինը չի գտնվել, հավանաբար, գերեվարվել է։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ենթադրում էր ռազմական գործողությունների դադարեցում, գերիների փոխանակում և այլն, սակայն մինչ այժմ ադրբեջանական կողմը գերեվարում և սպանում է հայ զինվորականներին»։