Փոխարժեքներ
20 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.72 |
EUR | ⚊ | € 412.42 |
RUB | ⚊ | ₽ 4.3881 |
GBP | ⚊ | £ 498.21 |
GEL | ⚊ | ₾ 140.83 |
Պարզվում է, որ արցախցիների «չկռվելու» պայմաններում ադրբեջանական բանակը, նույնիսկ պաշտոնական թվերով, 205 կորուստ է ունեցել, իսկ վիրավորների թիվը` 1004: Այս մասին գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Բաքվում տեղի ունեցող «դատավարության» ժամանակ հրապարակվել է 2023 թվականի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Բաքվի կրած կորուստների և վիրավորումների պաշտոնական թվերը:
Պարզվում է, որ արցախցիների «չկռվելու» պայմաններում ադրբեջանական բանակը, նույնիսկ պաշտոնական թվերով, 205 կորուստ է ունեցել, իսկ վիրավորների թիվը` 1004:
Կրկնում եմ` սա պաշտոնական թվերով, իսկ թե որքան կորուստ է ունեցել թուրքական «Կոմանդոն»-ն սեպտեմբերի 21-ին, Ստեփանակերտի գլխի գտնվող խաչի ձախ թմբի և գերեզմանների (նախկ, ՌԷՊ զորամասի) ուղղությամբ բնակելի տներին մոտենալիս, իմ տեղեկություններով անցել է 2 տասնյակը:
Ստացվում է, որ մինչ հայաստանյան իշխանությունը պատերազմի օրը հավաստիացնում էր Բաքվին, որ Հայաստանը որևէ դեպքում չի միջամտելու ադրբեջանական ագրեսիային և հանցավոր լռություն է պահպանելու ադրբեջանական ցեղասպան գործողությունների նկատմամբ, արցախցիները լիակատար շրջափակման, մատակարարումների բացակայության, ջրի, էլեկտրաէներգիայի ու ջրի պաշարների սպառման, սննդի գրեթե բացակայության ու սահմանափակ շարժերի պայմաններում, Ադրբեջանին մեծ կորուստներ և վիրավորումներ են հասցրել:
Խորը հարգանքներս ադրբեջանցիներին իրենց ապրելով, կռվելով ու պայքարով դիմադրած մեր հայրենակիցներին,
Հավերժ փառք հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հերոսներին»,- գրել է նա: