|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Որքան էլ գլխավոր դատախազությունը հերքի, թե կադրերի արտահոսք չկա եւ դատախազները շարունակում են աշխատել՝ չմիանալով կառավարության դեմ ընթացող պայքարին, մենք տեղեկացանք, որ այսօր հերթական դիմումն է գրվել համակարգից ազատվելու մասին։
ՀՀ գլխավոր դատախազության Քրեակատարողական հիմնարկների նկատմամբ օրինականության վերահսկողության վարչության պետ, գնդապետ Գրիգոր Պողոսյանը մասնակցել է Արժանապատվության երթերին։ Այդ մասին տեղեկացել է վերադասը։ Այսօր նրան կանչել են դատախազություն, ասել են՝ ինչու ես մասնակցել ընդդիմության երթերին, ասել է՝ լավ եմ արել եւ աշխատանքից ազատվելու դիմում է գրել։
hraparak.am-ը տեղեկացնում է, որ դիմումը դեռեւս մակագրված չէ, սակայն ամենայն հավանականությամբ առաջիկայում կստորագրվի։