Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2011թ. հուվարի 13-ին Ադրբեջանի տարածքում գտնվող Խրախ-ուբա լեզգինական գյուղն ունեցել է անկոչ հյուրեր. Խաչմազի շրջանի միգրացիոն ծառայության պատվիրակությունը` տեղակալ Էլման Ալիեւի գլխավորությամբ:
Էլման Ալիեւը պահանջել է տեղաբնակներին կամ ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն, կամ լքել գյուղը:
«Ձեզ տրվում է 30 օր ժամանակ օրիանականացնելու ձեր` Ադրբեջանի տարածքում գտնվելու հանգամանքը: Հակառակ դեպքում` ստիպված կլինենք ձեզ դուրս շպրտել Ադրբեջանից` որպես օրինազանց փախստականներ»,-նշված է գյուղացիներին տրված պահանջագրում:
Խրախ-ուբան ԽՍՀՄ ժամանակ պատկանել է Դաղստանին, իսկ սովետի փլուզումից հետո այն Ռուսաստանի անկլավային գյուղ է Ադրբեջանում:
«Մենք համագործակցում ենք տեղի ԶԼՄ-ի հետ, բայց կիսագաղտնի` տեղի բնակչության անվտանգության ապահովման նպատակով: Այս անգամ գյուղացիները պաշտոնապես դիմել են հայկական ԶԼՄ-ին` օգնության ակնկալիքով»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Այս ընթացքում Խրախ-ուբայի բնակիչներն իրենց շահերը պաշտպանելու նպատակով ստեղծել են «Խրախ» եւ «Երիտասարդական միություն» Հ/կ-ներ: Գյուղաբնակները բաց նամակով դիմել են Ռուսաստանին եւ Ադրբեջանին` խնդրելով հարցին իրավական լուծում տալ: Սակայն արձագանք դեռ չկա ու չկա:
«Երեւույթը 3 կարեւոր փաստ է ընդգրկում. նախ այն, որ թշնամի պետության քաղաքացիները դաշնակիցներ են որոնում հայերի մեջ: Կարելի է նաեւ բարձրաձայնել` զուգահեռներ անցկացնելով հայերի վտարման ծրագրված գործունեության հետ, քանի որ ադրբեջանցիները շարունակում են ոչ թուրքական էթնոսների վերացման քաղաքականությունը: Այս համատեքստում ուշարժան է նաեւ Ադրբեջանի զավթողական տարածքային պահանջների քաղաքականության քննությունը»,-նկատեց քաղաքագետը:
Հիշեցնենք, որ սա Ադրբեջանի կողմից ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման միակ դեպքը չէ. այսօր քաղքական էմիգրացիայի մեջ են գտնվում ավարների, թալիշների, ցախուրների եւ այլ ժողովուրդների կրոնական եւ քաղքական առաջնորդները:
Օրերս նաեւ Ադրբեջանի իշխանությունների կողմից սկսվել են սպառնալիքների տարափ հեղալ Խրախ-ուբայի բնակիչների գլխին. գյուղացիներից ոմանք աննախադեպ ցածր գնով վաճառել են իրենց տունը եւ հեռացել Ադրբեջանից: Սակայն մնացածները պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել Ախշկալայում: