|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վետո կդնի պաշտպանական բյուջեի համաձայնեցված նախագծի վրա, քանի որ կոնգրեսականները չեն ներառել վիճահարույց հոդվածում փոփոխություններ կատարելու դրույթը:
«Դա շատ ցավալի է մեր ժողովրդի համար: Թվում է, որ սենատոր Ջիմ Ինհոֆը պաշտպանության բյուջեում չի ներառի 230-րդ հոդվածը հանելու ուղղում: Բաց է թողնվել վերջին հնարավորությունը»,- գրել է Թրամփը Twitter-ում:
Ավելի վաղ Սպիտակ տան խոսնակ Քեյլի Մաքինանին հայտարարել էր, որ Թրամփը կարգելափակի բյուջեն, եթե հաղորդագրության մեջ պարկեշտության մասին օրենքից չհեռացվի 230-րդ հոդվածը: Այս դրույթն առցանց հարթակներին ազատում է օգտատերերի մեկնաբանությունների բովանդակության համար պատասխանատվությունից, ինչպես նաև թույլ է տալիս ծառայություններին՝ հանդես գալ որպես մոդերատոր: