|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից հրապարակված տեսանյութում գերեվարված տղան Ալբերտ Գրիգորի Գրիգորյանն է, ծնված 2002 թ.-ին՝ Էջմիածնում: Գրիգորը ծառայել է Ջեբրայիլում, այնուհետև՝ Հադրութում: Այս մասին գրում է «Mediaport»-ը:
Ըստ աղբյուրի՝ հոկտեմբերի 15-ից ընտանիքը որևէ լուր չի ունեցել որդու մասին, մինչև երեկվա հրապարակումը:
Հավանական է, որ Գրիգորը գերեվարվել է ոչ թե երեկ, ինչպես նշում են լրավամիջոցները, այլ օրեր առաջ, պարզապես թշնամին նոր է հանրայնացրել նրա մասնակցությամբ տեսանյութը:
Աղբյուրը նաև հայտնում է, որ մինչ այս պահը հայկական կողմից որևէ պաշտոնական արձագանք չի եղել: Ընտանիքը սոցցանցի միջոցով խնդրում է բոլոր պատկան մարմիններին զբաղվելու իրենց որդու հարցով: