Հայաստանի Հանրապետության մտավորականների առաջին հավաքի մասնակիցները, արտահայտելով երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց մտահոգությունը, հայտարարում են.
1. Երկրի ծանրագույն իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է գործող վարչակարգը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ով այլևս անկարող է հայրենիքի պաշտպանության և ՀՀ Սահմանադրության երաշխավորը լինել՝ երկիրն ու ժողովրդին տանելով ցավագին ու ծանր պարտության: Ուստի պահանջում ենք վարչապետ Նիկոլ Փաշանյանի հրաժարականը, որը կնպաստի  հայոց պետականությանը սպառնացող վտանգավոր զարգացումների կասեցմանը:  
2. Մեր աջակցությունն  ենք հայտնում հանրության բոլոր այն շերտերին, որոնք իրենց ջանքերն են  ուղղում  գերիների փոխանակման, անհայտ կորած զինվորական և քաղաքացիական անձանց, զոհված զինծառայողների մարմինների հայտնաբերման ու վերադարձման, վիրավորների ապաքինման, պետության առաջ ծառացած այլ հիմնախնդիրների լուծման գործին:     
3.Անընդունելի ենք համարում ժողովրդի թիկունքում և առանց Ազգային ժողովի համաձայնությունը ստանալու Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 9-ին ստորագրած խայտառակ կապիտուլյացիայի հայտարարությունն ու նրա պայմանները՝ Հայաստանի ապագա կառավարությունից պահանջելով հետևողական ու արդյունավետ ջանքեր գործադրել ստեղծված իրավիճակից բարենպաստ ելքեր գտնելու համար:
4. Վճռականորեն մերժում ենք գիտության, կրթության և մշակութային արժեքների դեմ իրականացվող ոտնձգությունները՝ ապագա կառավարությունից պահանջելով նշված  ոլորտները համակարգող նախարարությունների վերականգնումը՝ իբրև դրանց զարգացման և առաջընթացի երաշխավորի:
Երևան
9 դեկտեմբերի 2020թ.
Հավաքի մասնակիցներ`
- Վիկտոր Կատվալյան – Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
 
- Ռուբեն Մելքոնյան – պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ
 
- Արծրուն Ավագյան – բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան
 
- Յուրա Ավետիսյան – բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ
 
- Սերժ Սրապիոնյան – բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, գրականագետ
 
- Վիգեն Ստեփանյան – ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, դերասան
 
- Գագիկ Մանասյան – ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, մշակութաբան
 
- Կարեն Գևորգյան – ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր
 
- Սամվել Հարոյան – ՀՀ հանրային խորհրդին կից մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ
 
- Հասմիկ Լեյլոյան –ՀՀ ժողովրդական արտիստ, երաժիշտ
 
- Արտաշես Կարապետյան –ՀՀ ժողովրդական արտիստ, պարուսույց
 
- Ժիրայր Դադասյան – արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր
 
- Աննա Մայիլյան –ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի
 
- Նորայր Դավթյան – ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր, դիրիժոր
 
- Մերուժան Տեր-Գուլանյան – գրող, հրապարակախոս
 
- Արթուր Սահակյան – բեմադրող-ռեժիսոր
 
- Լևոն Գալստյան – կինոդրամատուրգ
 
- Գագիկ Կարապետյան –ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պարուսույց
 
- Սամվել Գասպարյան –ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պարուսույց
 
- Արայիկ Գևորգյան – Վանաձորի <> երգի-պարի անսամբլի գլխավոր բալետմայստեր
 
- Արմեն Ներսիսյան – Վանաձորի <> երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար
 
- Սամվել Թադևոսյան – սցենարիստ, կինոռեժիսոր
 
- Լևոն Իվանյան – ռեժիսոր
 
- Սամվել Խալաթյան – ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դրամատուրգ
 
- Գևորգ Գյուլումյան – ԵՊՀ մագիստրոս, լրագրող
 
- Նառա Սարգսյան – բանասիրական գիտությունների թեկնածու, գիտաշխատող
 
- Ռուբեն Հովհաննիսյան – ռեժիսոր
 
- Արսեն Գրիգորյան – (Մրո) ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ
 
- Եղիշե Պետրոսյան – երաժիշտ, երգահան
 
- Ներսիկ Իսպիրյան – ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ
 
- Արսինե Նավասարդյան – դերասանուհի, ռեժիսոր
 
- Սիրանույշ Եղիազարյան – երգչուհի, լրագրող
 
- Կարո Վարդանյան –արվեստի վաստակավոր գործիչ, Ե. Չարենցի անվան արվեստի և գրականության ինստիտուտի տնօրեն, գրականագետ
 
- Մարտին Ահարոնյան – մշակույթի վաստակավոր գործիչ, նկարիչ, երգահան
 
- Սամվել Բալոյան – ՀՀ վաստակավոր մանկավարժ
 
- Լուիզա Ղամբարյան – դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ
 
- Ստեփան Ղամբարյան – դերասան
 
- Ամատունի Վիրաբյան – պատմական գիտությունների դոկտոր
 
- Գևորգ Թադևոսյան – արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր
 
- Սպարտակ Ղարաբաղցյան – գրող, հրապարակախոս
 
- Ռիտա Շառոյան – մշակույթի վաստակավոր գործիչ
 
- Արտաշես Մարտիրոսյան – բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
 
- Ռիտա Սաղաթելյան – բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
 
- Վահագն Մամյան – Կ. Դեմիրճյանի անվան թանգարանի տնօրեն
 
- Արմինե Սարգսյան – Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն
 
- Նունե Ավետիսյան – ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն
 
- Կամո Մովսիսյան – Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ
 
- Մանուշակ Ստեփանյան – մանկավարժ, հասարակական գործիչ
 
- Գայանե Գեորգյան - <> միջազգային բարեգործական հիմնադրամի նախագահ
 
- Գոհար Սահակյան – Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոս
 
- Արման Հայրապետյան - <> ՀԿ նախագահ
 
- Անահիտ Սարգսյան – բանաստեղծուհի
 
- Մերի Սահակյան – հեքիաթագիր, բանաստեղծուհի
 
- Արմինե Խանամիրյան – բժիշկ-մանկաբարձ
 
- Գոհար Աբրահամյան – դոցենտ, պարագետ
 
- Արսեն Համբարյան – գրող, երգահան
 
- Արթուր Հակոբյան – երաժիշտ, երգահան
 
- Հրաչ Գրիգորյան – Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ
 
- Անի Փաշայան- Հայ-ռուսական համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, գրականագետ
 
- Լիանա Անթառանյան – դրամատուրգ
 
- Մարինա Յուդաևա – պարուսույց, մանկավարժ