կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-09 11:50
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս ամենը կիրառելու արդյունքում կուսակցություններ ենք փակելու․ Գորգիսյան

Մի մտահոգիչ կետ կա այստեղ, որ մենք այս ամենը կիրառելու արդյունքում կուսակցություններ ենք փակելու`ըստ Yerkir.am-ի հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ԱԺ-ում՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

«Որովհետև կան կուսակցություններ, որոնք ունեն անուն, պատմական գործունեություն են ծավալել  Հայաստանի Հանրապետությունում և այսօր այդպես չեն գործում։ Արդյոք ճի՞շտ է այդ կուսակցությունների փակումը։ Ճի՞շտ է արդյոք փակել կուսակցությունները, որոնք այլևս գործունեություն չեն ծավալում, բայց ունեն գաղափարական հենք և, միգուցե, ինչ-որ պահի կվերադառնան»,-ասաց նա։

Գորգիսյանն առաջարկեց նախագծի նոր դրույթները կիրառել ընտրություններին մասնակցած կուսակցությունների կամ ֆինանսական շրջանառությունը ինչ-որ սահմանից ավելի իրականացնողների կամ պետական ֆինանսավորում ստացածների նկատմամբ:

«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակցել են շատ քիչ կուսակցություններ, ասաց նա, իսկ «Իմ քայլը» խմբակցությունից մասնակցել են ո՛չ կուսակցականներ, որոնք չեն առնչվել կուսակցություններ ստեղծելու գործընթացին:

Գորգիսյանը ճիշտ է համարում, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում քննարկումներ իրականացվեն արտախորհրդարանական կուսակցությունների հետ:

Խոսելով օրենքի նախագծի այն դրույթի մասին, որով կուսակցությունների ֆինանսական վերահսկողության լիազորությունը տրվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ԼՀԿ պատգամավորը նկատեց, որ հանձնաժողովի վրա դրվում է նոր պարտավորություններ, բայց լիազորությունները չեն ավելացվում:

Մանրամասն՝ տեսանյութում․