Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Վրաստանի ընդդիմադիր 30 կուսակցություններ պատրաստվում են բողոքի ակցիաների վերսկսմանը: Անցկացման կոնկրետ օրերի մասին պարզ կլինի հունվարի ընթացքում:
Հիշեցնենք՝ Վրաստանի հիմնական ընդդիմադիր ուժերը նախորդ տարվա նոյեմբերից ակցիաներ են անցկացնում՝ այս տարվա աշնանը նշանակված խորհրդարանական ընտրությունների ընտրակարգը փոփոխելու պահանջով:
Նախորդ տարվա դեկտեմբերին իշխող կուսակցությունն առաջին անգամ խոսեց զիջումների գնալու պատրաստակամության մասին՝ մասնավորապես քննարկել 150-ից 73 պատգամավորի ոչ թե մեծամասնական, այլ համամասնական ընտրակարգով առաջադրվելու նպատակահարմարությունը:
Ընդդիմությունն առաջարկել է ընտրություն կազմակերպել այսպես կոչված գերմանական մոդելով, այս դեպքում մեծամասնական կարգը պահպանվում է, սակայն ոչ թե մեկ, այլ բազմամանդատանոց շրջաններում: Ընդ որում կուսակցությունն այնքան տեղ կստանա խորհրդարանում, որքան նրան հասնում է համամասնական կարգով: Իշխանություններն արդեն ասել են, որ սա հակասում է երկրի սահմանադրությանը։