Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունում իսկական քաոս ու անորոշություն է: Բացի հազիվ մեկ տասնյակ «հունանավետիսյաններից», մնացածը զգուշավոր են ու աշխատում են «քիթները դուրս չհանել», առավել եւս հրապարակային ելույթներ չունենալ: Նրանցից շատերը իրենց մերձավոր շրջապատում ոչ մեկ անգամ ասել են, թե Նիկոլ Փաշինյանը ամեն րոպե կարող է կանգնել ու հայտարարել իր հրաժարականի մասին:
Այս առումով «Փաստին» ուշագրավ տեղեկություններ են հասել: Ըստ մեր աղբյուրների, Փաշինյանը իր թիմակիցներին զգուշացրել է, որ մշակում են այլընտրանքային տարբերակներ, եթե ինքը ստիպված լինի հրաժարական տալ: Ըստ այդ տարբերակներից մեկի, հրաժարականի դեպքում Փաշինյանը, բնականաբար, չի առաջադրվի, բայց խորհրդարանական մեծամասնությունը երկու անգամ չի ընտրի նաեւ ընդդիմության առաջադրած թեկնածուին:
Այդ դեպքում խորհրդարանն իրավունքի ուժով կարձակվի, եւ կնշանակվեն արտահերթ ընտրություններ՝ երկիրը պահելով տուրբուլենտության շրջափուլում՝ չնայած առկա ահռելի խնդիրներին:
Այստեղ Փաշինյանի հույսն այն է, որ այլ կուսակցությունները կարող են դեռ լիարժեք պատրաստ չլինել ընտրություններին, իսկ ինքը «ձեռքի տակ» ունի իրավապահ համակարգն ու ընդհանրապես ադմինիստրատիվ ռեսուրսը, ինչի կիրառմամբ գուցե կարողանա իր քաղաքական ուժի եւ սատելիտ որեւէ այլ ուժի միջոցով ստանալ կոալիցիոն մեծամասնություն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում