Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դավաճանի ցանցի մեջ լինելը խարան է, պետականության դեմ ուղղված հանցագործություն է, որ պատմությունը երբեք չի ներել ու ներում՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը ԱԺ մուտքերի առջև բողոքի ակցիայի ժամանակ, որում ցուցարարները «ամոթի պատ» են կազմել և շենք մտնող իմքայլական պատգամավորներին հատուկ վերաբերմունքի են արժանացնում:
«Պատմության դասագրքերում այդ մարդիկ պետք է մնան՝ նրանք, ովքեր դավաճանին չեն ուզում հանձնել, կմնան որպես հայ ժողովրդի մեծագույն թշնամիներ և դավաճաններ»,-ասաց նա։
Մինասյանը չափազանց կարևոր է համարում, որ պատգամավորները գիտակցեն իրենց երդման արժեքը, որի ուխտերից մեկը Հայաստանի ինքնիշխանության և հայ ժողովրդի պաշտպանությունն է։
«Եկել է ժամանակը, որ իրենք իրենց երդմանը տեր լինեն, իսկ դա նշանակում է պաշտոնանկ անել դավաճանին և հնարավորություն տալ դավաճանական ողջ ցանցը բացահայտել, որովհետև առանց դրա հնարավոր չէ Հայաստանի հետագա զարգացումը։ Պատգամավորները, ովքեր քիչ թե շատ գիտակցում են ինչ բան է երդումը, ինչ բան է հայ ժողովրդի շահերը ներկայացնելը, պետք է սթափվեն»,-ասաց նա։
Արծվիկ Մինասյանն ընդգծում է, որ սա համառ և հետևողական պայքար է, որովհետև գործ ունենք կազմակերպված դավաճանական գործողության հետ Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ։
«Սա մեկ կամ մի քանի անձի խնդիր չէ, համակարգային և ցանցային այս պայքարը, որ Հայաստանի Հանրապետության դեմ է ուղղված եղել, և որի բացասական հետևանքները մենք տեսնում ենք ի դեմս 5000-ից ավելի զոհերի, բազմահազար խեղված ճակատագրերի, տնավեր դարձած հայրենակիցների, անհետ կորած և գերեվարված քաղաքացիների, պարզ է, որ դիմադրությունը լինելու էր ամուր․ դա էր պատճառը, որ այսքան երկար է տևում»,-ասաց նա։
Փաշինյանին հեռացնելու պայքարի՝ երկար տևելու հաջորդ պատճառը Արծվիկ Մինասյանը համարում է այն, որ իշխանության մեջ եղած մարդիկ, ովքեր դեռևս չեն գիտակցել, որ կազմակերպված հանցագործության հետ գործ ունենք, նրանք դեռևս վերաիմաստավորման փուլում են։
«Այս ակցիայի նպատակը՝ «Իմ քայլի» պատգավամավորներին հիշեցնելն է իրենց երդման մասին»,-ասաց Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․