կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-28 19:54
Քաղաքական

Սորոսականներն ակտիվանում են

Սորոսականներն ակտիվանում են

Օրեր առաջ այսպես կոչված «Քաղհասարակության 10 կազմակերպություն» համատեղ հայտարարություն տարածեցին, որում մասնավորապես անդրադառնում էին Հայաստանում ստեղծված վիճակին և հինգ կետեր առաջարկում գործողությունների: Գրում է Yerevan Today-ը։

Բերենք մի քանի մեջբերումներ այդ հայտարարությունից:

«1. Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, և մենք ողջունում ենք բոլոր այն երկրների և, մասնավորապես, Ռուսաստանի ջանքերը, որոնք ուղղված էին հրադադարի հաստատմանը:

  1. Հանրության շրջանում կառավարության ունեցած երբեմնի բարձր վստահությունը խստորեն սասանված է. դրա պատճառներից հիմնականն են արդյունավետ կառավարման անկարողությունը, առաջնորդության, նախաձեռնողականության եւ պատասխանատվության ակնհայտ դեֆիցիտը և հաշվետու գործելակերպի բացակայությունը:
  2. Գործող կառավարության ողջամիտ պարտավորությունն է հայտարարել խորհրդարանական արտահերթ ընտրություններին հասնելու նախապատրաստման ծրագրի մասին:
  3. Իշխանությունը պարտավոր է ապահովել մասնագիտական լայն շրջանակների ներառականությունը և կարողությունների ներգրավում»:

Մինչև այս կետերին անդրադառնալը նշենք, որ հայտարարությունը տարածել են հայտնի սորոսական ՀԿ-երը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը: Ի դեպ, այս ՀԿ-երի շարքում է նաև «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն, որի ղեկավարը վերջերս մանդատը վայր դրած իմքայլական Գայանե Աբրահամյանն է:

Պարադոքսը դուք էլ նկատեցիք, այնպես չէ՞, Արթուր Սաքունցը, Լևոն Բարսեղյանը, Ստեփան Գրիգորյանը, որոնք իրենց գործունեության ամբողջ ընթացքում աչքի են ընկել հակառուսական քարոզ անելով, հիմա շնորհակալություն են հայտնում Ռուսաստանին: Ի դեպ, սորոսամերձ գործիչներից Դավիթ Սանասարյանը նախօրեին ևս ֆեյսբուքյան գրառում է արել, որտեղ պահանջում է հակառուսականություն չտարածել երկրում: Դե իսկ, Դանիել Իոաննիսյանն էլ վերջերս նշել էր, որ ինքը երբեք հակառուս չի եղել:

Պարզվում է՝ այս շրջանակում, հակառուս լինելուց դեպի ռուսամետություն մեկ ներքին հրաման է: Անցենք առաջ: Սույն ՀԿ-երը գտնում են, որ իշխանությունը պետք է հեռանա, քանի որ հանրային վստահություն չի վայելում, բայց որևէ խոսք չկա այն մասին, որ դրա պատճառը պարտությունն է, կամ կորսված հայրենիքը, այլ արդյունավետ կառավարման անկարողությունը:

Եկեք վերհիշենք իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին, որին վերջերս անդրադարձել էինք, նա ևս գտնում էր, որ իշխանությունը մեղավոր է, քանի որ անկազմակերպ է:

Մեկ այլ, սորոսական իրավապաշտպան էլ, Նինա Կարապետյանցը գտնում է, որ այս իշխանությունը երկուսուկես տարում չի կարողացել նախկին հանցավոր ռեժիմի հարցերը լուծել, և հենց դրա համար պետք է հեռանա, բայց նախկինին վերադարձ չի լինելու, այլ նրա խոսքով՝ իշխանությունը պետք է փոխանցվի պրոֆեսիոնալների խմբին:

 Նույն միտքը կարմիր թելի պես անցնում է նաև վերև նշված հայտարարության մեջ, իշխանությունը պետք է տեղը զիջի պրոֆեսիոնալների:

Այստեղ ակնհայտորեն աչքի է զարնում այն ենթատեստը, որ այդ պրոֆեսիոնալներին պետք չէ այլ տեղերում փնտրել, նրանք իրենց շարքերում են: Կրթություն, մշակույթ, իրավական ոլորտ, մարդու իրավունքներ, սոցիալական հավասարություն, գրեթե բոլոր ոլորտներում սորոսականները ակտիվորեն գործում են, չնայած որ նրանց պրոֆեսիոնալ անվանել դժվար կլինի: Բայց ակնհայտորեն նրանք ոչ թե ոլորտային տեսլական ունեն, այլ կոնկրետ ծրագրեր, Սորոսի ծրագրերը, որոնք իրականացնում են: Տարիներ շարունակ այս կազմակերպությունները Ջորջ Սորոսից ֆինանսավորվել են, Հայաստանում ազգային արժեքների դեմ արշավ անելու, սեռական փոքրամասնություններին պրոպագանդելու, բանակաը վարկաբեկելու ու բարոյազրկելու, պատերազմի հերոսներին արժեզրկելու, Ռուսաստանի և մասնավորապես Վ․Պուտինի կերպարի դեմ մարդկանց տրամադրելու համար, ինչը մեծ ջանասիրությամբ անում էին նաև պատերազմի ողջ ընթացքում:

Հիմա հարց է առաջանում՝ թե ի՞նչ փոխվեց, ի՞նչ նոր պլաններ ունեն սույն սորոսական կազմակերպությունները, որ ակտիվացել են նորից, ի՞նչ նոր հրահանգ են ստացել և ի՞նչ են պատրաստվում էլ անել Հայաստանում։ Բայց ակնհայտ է, որ այս իշխանության հեռանալուց հետո սույն գրասենյակը պետք է արգելվի և դադարեցնի իր գործունեությունը Հայաստանում, առաջին հերթին հաշվի առնելով նաև նրա ղեկավարի՝ Ջորջ Սորոսի բարեկամական հարաբերությունները Թուրքիայի հետ: