|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ադրբեջանում դարձյալ ակտիվացել են մարդկանց օրգանների առք ու վաճառքով զբաղվողները:
Ադրբեջանական «Պոլիգոն»-ի տվյալներով` Բաքվի մի շարք թանկարժեք առանձնատների բակերում սանիտարական վրաններ են տեղադրված, որտեղ վիրահատություններ են կատարում Չինաստանից բերված էժան գործիքներով եւ կարելի է ասել, որ վիրահատության ենթարկվածները դառնում են հաշմանդամներ: Մինչ օրս լրատվամիջոցը չի կարողացել պարզել, թե ում կողմից են ղեկավարվում Ադրբեջանում մարդու օրգանների վաճառքով զբաղվողները, սակայն այդ ուղղությամբ հետազոտություններ են տարվում: Հիշեցնենք, որ վերջին շրջանում տեղեկություններ էին տարածվում, որ Ադրբեջանում մարդու օրգանների առք ու վաճառքի վերաբերյալ, մասնավորապես ուկրաինական մամուլը հաճախ էր անդրադառնում այդ թեմային: