«Կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրելուց հետո՝ 37 օրվա ընթացքում, գերագույն խելագարը ոչ միայն չկարողացավ լուծել գերիների, անհետ կորածների հարցերը, այլև թշնամուն հանձնեց Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր, Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն գյուղերն ու դրանց հարյուրավոր պաշտպաններին:
Վաղը նա պատրաստվում է քաղաքական որոշման արդյունքում հանձնել Սյունիքի մարզի կարևոր պաշտպանական դիրքերը, ինչի արդյունքում թշնամու վերահսկողության տակ են հայտնվում Գորիս – Մեղրի միջպետական մայրուղու մի շարք հատվածներ:
Հատուկ ուզում եմ նշել՝ դավաճանը տալիս է գյուղեր, դիրքեր, որոնք նախատեսված չէին ստորացուցիչ հայտարարությամբ: