կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-25 18:55
Քաղաքական

73 մլն 105 հազար դրամ պարգևավճար՝ պատերազմի թեժ օրերին

73 մլն 105 հազար դրամ պարգևավճար՝ պատերազմի թեժ օրերին

ՀՀ ֆինանաների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ում ի պահ է տրված պետության  գանձարանը, պարզվում է՝ այնքան անզուսպ շռայլ է, որ պատերազմի ամենաթեժ օրերին գիտակցելով, որ բյուջեն ճեղքված ունի, մի ձեռքով Հիմնադրամից արցախցուն նվիրաբերված փողերն է  բյուջե տարել, մյուս ձեռքով  73 մլն 105 հազար  դրամ պարգևատրում է բաշխել ինքն իրեն ու ենթականերին։  Այս երկու ինֆորմացիաները, ի դեպ, հաստատել է նախարարությունը պաշտոնապես` Yerevan.Today -ի հարցման պատասխանում։

Ահա այսպես, երկրում ստեղծված իրավիճակի վրա այդ օրերին թքած ուներ  այժմ  նախկին դարձած սորոսական նախարար Զարուհի Բաթոյանը, ով իր աշխատանքը գերագնահատել էր 100 % պարգևավճարով։ Գուցե սա  իիեն թույլ տար ցանկացած հեղափոխական նախարար, բայց ոչ  ֆինանսների կառավարիչ Ջանըուղազյանը, ում սիրտը ավելի շատ պիտի ցավար հենց ինտելեկտով մյուսներից տարբերվելու պատճառով։ Նա, ի դեպ, «սևերի» իշխանությունից մնացած լավագույն կադրերից մեկն է, հոտևաբար՝  լավ է հասկանում, թե ուր են հասցնում երկիրը` այսպիսի անպատեհ ծախսերով,  նախարարների 1 ու կես միմիոնանոց ուռճացված աշխատավարձերով  և 8 մլրդ դոլարի հասցված  ՀՀ պետական պարտքով։ 

Ավելի վաղ Yerevan.Today-ը գրել էր, ՀՄՀ –ի կողմից  «Մենք ենք մեր սահմանները» խորագրով Հայաստան համահայկական հիմնադրամի հանգանակած 170 մլն դոլարի մեծ մասը  վարչապետի հրահանգով ծածուկ պայմաններում փոխանցվել է ՀՀ պետբյուջե, որպեսզի բյուջեի կրիզիսը հաղթահարվի դրանով, գրել էինք, որ արցախցուն նվիրաբերված միլիոնավոր դոլարները վերածվել են չոր թոշակի։  Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հաստատումից հետո ֆինանսների նախարարությունը խոստովանեցոր այո, ՀՀ բյուջեն ճեղքվածք ունի, և որ արցախցու համար հանգանակված փողերը Հիմնադրամի առաքելության փոխարեն վերածվել են բնակչության հանար սովորական սոցիալական ծախսերի։ Դրանում կարող է լինել պետության ֆինանսական բեռը ցանկացած ծախսի տեսքով,  սոցվճարից, թոշակ ու ընդհուպ՝ պաշտոնյաների պարգևաատրումներ, ինչո՞ւ ոչ։ Ի վերջո, պարգևավճարներն էլ , ընդունենք, որ վարչապետի պարտավորությունն է դարձել` սեփական թիմակիցների հանդեպ, հանուն իր կողքին պահելու,  նա անպայմանորեն կատարում է  այդ պարտավորությունը՝ մեր և բյուջեի հաշվին` առանց հաշվի առնելու դրա նպատակահարմարությունն ու  նախարարների, պատգամավորների տված արդյունավետությունը։

Սյուզի Բադոյան