Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի չի դադարում հերթական ցինիկ և ստոր միջոցներով տարածել իր կեղծ քարոզչությունը: Այս անգամ Ադրբեջանը որոշել է Բաքվի կենտրոնում գտնվող հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում բացել ադրբեջանական հերթական կեղծ քարոզչության՝ այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» թանգարան. հայտնում է Yerkir.am-ը՝ ադրբեջանական aznews.tv-ի հղումով:
Թանգարանը գործելու է ամեն օր: Արդեն թռուցիկներ են ստեղծվել՝ գովազդելով «նորաբաց թանգարանը»: «Թանգարանում հայերի կողմից պատմության ընթացքում Ադրբեջանի տարածքում իրականացրած ցեղասպանությունների վերաբերյալ լուսանկարներ, արխիվային փաստաթղթեր և այլ տեղեկություններ են ցուցադրվում», - գրված է թռուցիկի վրա:
Նշենք, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին 1903 թ., սակայն կողոպտվել 1918 թ.՝ թուրքական զորքերի կողմից Բաքվի գրավումից հետո: Մինչև Արցախյան պատերազմ գործած եկեղեցին ողջ Ադրբեջանի տարածքում միակ գործող հայկական եկեղեցին էր: Հակահայկական քաղաքականության ահագնացման ֆոնին եկեղեցին հրդեհվում է: Առանց խաչ մնացած եկեղեցին օգտագործվում էր որպես գրադարան: 2010 թ. Բաքվում գտնվելու ժամանակ Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն այցելել էր եկեղեցին, հնչեցրել աղոթքներ: