Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը հնարավորություն է տալիս լուծելու հարցերն այն պայմանավորվածությունների հիման վրա, որոնք արձանագրել էին երեք երկրների ղեկավարների ստորագրած փաստաթղթում։ Առաջին հերթին դա վերաբերում է փախստականների վերադարձին և ներկայիս իրավիճակի հումանիտար բոլոր հարցերի լուծմանը»,- ՀՀ Կառավարության մամլո ծառայության հաղորդմամբ՝ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում։
ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է, որ ռուսական պատվիրակությունը ժամանել է Երևան՝ Փաշինյանի և նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ պայմանավորվածության շրջանակում, այն նպատակով, որպեսզի ամբողջական անդրադարձ կատարեն երկու երկրների համագործակցության, դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների բոլոր ուղղություններին։ Եվ, իհարկե, առաջին պլանում այն հարցերն են, որոնք պայմանավորված են Լեռնային Ղարաբաղի շուրջ առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: