Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկվում էր արտաքին գործերի նախարարության հաշվետվությունը` 2014-ի բյուջեի կատարողականի համատեքստում: Զեկուցում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը: Նա նշեց, որ դիվանագիտական ներկայացուցիչների ծախսերի համար հատկացվել և ծախսվել է 7 միլիարդ 900 միլիարդ դրամ:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց նրան: Նա նշեց, որ հաշվետվության մեջ նշված է, թե դեսպանության շենքի գնում է կատարվել 35 մլն դրամով, դա ի՞նչ շենք է, նաև` որքան՞ գումար ենք պարտք միջազգային կազմակերպություններին: Էդմոն Մարուքյանը նաև հետաքրքրվեց, թե ի՞նչ արդյունքներ է տվել դիվանագիտական դպրոցը, որովհետև տարեկան 35 մլն դրամ է ծախսվում դրա վրա, արդյո՞ք այն կադրերի ապահովման դպրոց է, թե պարզապես` կրթական հաստատություն:
Սերգեյ Մանասարյանը նշեց, որ դիվանագիտական շենքի գնում, որպես այդպիսին, չի եղել, վարկով ձևակերպված պարտք է եղել, որն ամբողջովին վճարել են:
Ինչ վերաբերում է դիվանագիտական դպրոցին, արտգործնախարարի տեղակալը կարծիք հայտնեց, որ այն հաջողված նախագիծ է, տալիս է փայլուն շրջանավարտներ, որոնցով արտգործնախարարությունը խիստ շահագրգռված է: Այլ հարց է, որ չի կարող բոլոր շրջանավարտներին տեղավորել աշխատանքի, որովհետև տեղերը սահմանափակ են: «Մեր հնարավորության սահմաններում փորձում ենք տեղավորել աշխատանքի: Այս տարի 14 երիտասարդ ընդունվել է աշխատանքի արտգործնախարարությունում: Անցյալ տարի նրանց թիվն ավելի մեծ է եղել»,- ասաց Սերգեյ Մանասարյանը:
Միջազգային կազմակերպություններին Հայաստանի ունեցած պարտքի մասին Սերգեյ Մանասարյանը նախ նշեց, որ չի կարող հստակ ասել` որքան է պարտքը, դա դեռ պետք է ճշտի, սակայն վստահեցրեց, որ որևէ տեղ կրիտիկական պահ Հայաստանը չունի:
Պատգամավորը հարցրեց` որքա՞ն է կազմում այդ պարտքը` ընդհանուր առմամբ: Արտգործնախարարի տեղակալը պատասխանեց` 800 հազար դոլար: