|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Երթեւեկության անվտանգության ապահովման եւ կազմակերպման նկատառումով 2020թ. մայիսի 12-ից մայրաքաղաքի եւս 6 փողոցների՝ 7 չկարգավորվող հետիոտնային անցումներում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն.
Բաղրամյան պողոտա - Երզնկյան փողոց խաչմերուկում,
Արշակունյաց պողոտա հհ.12, 15,
Աճառյան փողոց՝ քարի մոտ,
Լենինգրադյան փողոց հ.10,
Թբիլիսյան խճուղի հ.73/2,
Զ. Քանաքեռցու փողոց հհ.63, 65 եւ Զ. Քանաքեռցու փողոց՝ հ.117։
Նշված հետիոտնային անցումներում տեղակայվել են «հետիոտնային կանչ»-ի ռեժիմով աշխատող լուսացույցներ։ Այդ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթեւեկության ու հետիոտնային անցումներով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով։