|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Հետաքրքիր նորություններ են գալիս Փարիզից: Թռչնակները հայտնում են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փնտրում է հեղինակավոր ֆրանսիական PR գործակալություն, որպեսզի բարելավի իր իմիջը, որը խարխլվել է Եվրոպայում Լեռնային Ղարաբաղի դեպքերից հետո. հայտնում է Беспощадный пиарщик թելեգրամյան էջը։
«Փնտրտուքները, իբր, իրականացնում է Ֆրանսիայում Ադրբեջանի նախկին դեսպան Էլչին Ամիրբեկովը, որը ներկայումս զբաղեցնում է Ալիևի կնոջ՝ Մեհրիբանի (նա նաև երկրի փոխնախագահն է) խորհրդականի պաշտոնը: Բայց սրա հետ կապված դժվարություններ կարող են լինել. Ֆրանսիայում կա շատ ուժեղ հայկական սփյուռք, և ամեն PR մասնագետ չէ, որ կհամաձայնի Ալիևին «փիառել» նույնիսկ շատ մեծ գումարների դիմաց»,– եզրափակում է ալիքը։