կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-18 12:47
Քաղաքական

Ամփոփելով կապիտուլյացիայից հետո անցած շաբաթվա դեպքերը. Բ. Եսայան

Ամփոփելով կապիտուլյացիայից հետո անցած շաբաթվա դեպքերը. Բ. Եսայան

ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Ամփոփելով կապիտուլյացիայից հետո անցած շաբաթվա դեպքերը.

1. 17 կուսակցություններ պահանջեցին դավաճանի հրաժարականը, որին հետագա օրերին միացան բազմահազար քաղաքացիներ։
2. Դավաճանից ստացած ապօրինի «հրամանների» մասին հայտարարեցին ԱԱԾ նախկին տնօրենն ու Ոստիկանության նախկին պետը
3. Դավաճանի ստորագրած հայտարարությունից իր անտեղյակ լինելու մասին հայտարարել է, հետագայում հրաժարական է տվել ՀՀ ԱԳ նախարարը։
4. Դավաճանի ստորագրած հայտարարությունից իր անտեղյակ լինելու մասին հայտարարել է ՀՀ Նախագահը։ Այնուհետև նա ուղերձով է հանդես եկել, պահանջելով ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնել։
5. ԱԺ ԻՔ խմբակցությունից դուրս գալու կամ մանդատից հրաժարվելու մասին են հայտարարել 4 պատգամավոր, որոնցից 3-ը դա արել են դավաճանի՝ բացահայտ բռնություն պարունակող գրառումից հետո։
6. ԲԴԽ նախագահը հանդես է եկել հայտարարությամբ, որով փաստացի կոչ է արել դատական համակարգին չենթարկվել քաղաքական հետապնդումներ սկսելու՝ դավաճանի հրահանգներին։
7. ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ դավաճանին բազմիցս զեկուցվել է պատերազմի վտանգի և սպասվող պատերազմին մեր ուժերի և սպառազինության անբավարարության մասին։ Չնայած դրան, քաղաքական և դիվանագիտական ջանքեր այս ուղղությամբ ոչ միայն չեն ձեռնարկվել, այլև դավաճանի կողմից արվել են բոլոր քայլերը, որոնք անխուսափելի են դարձրել պատերազմը։
8. Հրաժարական է ներկայացրել ԱԻ նախարարը
9. ՌԴ Նախագահը իր հարցազրույցում բացահայտել է դավաճանի առնվազն 2 ստերի մասին։ Նա նախ հայտարարել է, որ դավաճանը մերժել է հոկտեմբերի 19-20-ին իր առաջարկած զինադադարը։ (նկարում ռազմաճակատի գիծը հոկտեմբերի 19-ի դրությամբ)։ Պուտինը նաև հայտարարեց, որ Շուշիի՝ Ադրբեջանին հանձնելու հարցը նախորդ 26 տարիներին երբեք «նախկինների» բանակցության առարկա չեն եղել։
Կարծում եմ վերը շարադրված փաստերը մի եզրակացության են բերում՝ դավաճան ու ստախոս նիկոլը պետք է հրաժարական տա, այլ ելք նա ուղղակի չունի։ Նրա հետագա համառելը կարող է բերել էլ ավելի ողբերգական հետևանքների»: