|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Տարօրինակ է լսել ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունը, թե Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի մանրամասները անհրաժեշտ է նրանց տեղեկացնել. մանրամասները հաղորդվել են դիվանագիտական ուղիներով. երեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Ավելի վաղ պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասել էր, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան մանրամասներ են ցանկանում իմանալ Ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիայի դերի վերաբերյալ:
«Ինձ համար տարօրինակ էր դա լսել ... Ճիշտն ասած, ես հավատում եմ, որ նման հայտարարությունները կա՛մ արտացոլում են նման հայտարարություններ տարածողների տեղեկացվածության պակասը, կա՛մ պարզապես թյուրիմացությունների արդյունք են»,- ասել է Լավրովը լրագրողներին:
Նա հավաստիացրել է, որ ամերիկյան կողմը տեղեկացվել է ամեն ինչի մասին պետքարտուղարի տեղակալի մակարդակով՝ հաշվի առնելով այն փաստը, որ պետքարտուղար Մայք Պոմպեոն այժմ գտնվում է երկարաժամկետ արտասահմանյան ուղևորության մեջ:
Բացի այդ, ըստ Լավրովի, Ռուսաստանն ամենասկզբից սերտորեն համագործակցում էր Մինսկի խմբի համանախագահների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ:
Նրա խոսքով՝ վերջին տասն օրվա ընթացքում Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները երկու անգամ քննարկել են Ղարաբաղի թեման «առավել մանրամասն», այդ մասին ինքը՝ Լավրովը, շուրջ մեկ ժամ խոսել է իր ֆրանսիացի գործընկերոջ հետ: