|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել 1994 թվականի մայիսի 12-ին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև ստորագրված հրադադարի համաձայնագրի 25-ամյակի առթիվ: Այդ մասին ասվում է գերատեսչության պաշտոնական կայքում:
«Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ: Մայիսի 12-ին կնքված համաձայնագիրը հնարավորություն տվեց դադարեցնելու զանգվածային արյունահեղութունը և սկիզբ դնելու ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Մայիսի 12-ի համաձայնագիրը մինչ օրս հրադադարի ռեժիմի պահպանման հիմքն է»,- ասվում է հայտարարությունում:
Նշվում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը բարդ է, այն ապրում է վերելքներ և վայրէջքներ:
«Պահանջվում է ժամանակ և գործընթացի մասնակիցների քաղաքական կամքը, որպեսզի հասնենք համաձայնության հակամարտության առանցքային տեսակետների շուրջ: Մենք տեսնում ենք կողմերի պատրաստակամությունը` շարունակել համատեղ աշխատանքը, որն ուղղված է կայուն խաղաղության ձեռք բերմանը: Այդ մասին են մասնավորապես վկայում Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների և Մոսկվայում ԱԳ ղեկավարների` վերջերս կայացած բանակցությունների արդյունքները:
Մեր կողմից Բաքվին և Երևանին ակտիվ աջակցություն կցուցաբերենք փոխզիջումային լուծումներ գտնելու հարցում: Ինչպես և նախկինում, մենք կշարունակենք հետևողական միջնորդական ջանքերը` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր` ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ համատեղ»,- ասվում է հայտարարությունում: