Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների օրական աճը կազմել է 20 հազար 977 դեպք, մեկ օրում մահացել է 368 հիվանդ, ապաքինվել՝ 15,6 հազար մարդ: Այս տվյալները, ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, նոյեմբերի 10-ին հրապարակել է ինֆեկցիայի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:
«Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի հաստատված նոր դեպքերը 85 տարածաշրջաններում հասել են 20 հազար 977-ի, այդ թվում՝ հայտնաբերվել է 5 հազար 322 դեպք (25,4 տոկոս)՝ առանց կլինիկական դրսեւորումների»,-ասվում է շտաբի հաղորդագրության մեջ:
Նախօրեին ՌԴ-ում գրանցվել է կորոնավիրուսի 21 հազար 798 նոր դեպք, ինչը բացարձակ ռեկորդ է ՌԴ-ում վարակի տարածման ողջ ժամանակաշրջանում: Առավել բարձր ցուցանիշները գրանցվում են Մոսկվայում: Ռուսաստանի մայրաքաղաքում COVID-19-ի նոր դեպքերի թվաքանակը մեկ օրում կազմել է 5 հազար 902, նախօրյակին նույնպես արձանագրվել է հայտնաբերված ցուցանիշների բացարձակ ռեկորդ՝ 6 հազար 897:
Մոսկվայում մեկ օրում ապաքինվելուց հետո դուրս է գրվել 3 հազար 663 մարդ, մահացել է 68 հիվանդ: Ռուսաստանի Դաշնության 85 տարածաշրջաններում աճող արդյունքներով գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 մլն 817 հազար 109 դեպք (+1,2 տոկոս): Ողջ ժամանակաշրջանում մահացել է 31 հազար 161 մարդ, դուրս գրվածների ընդհանուր թվաքանակը կազմել է 1 մլն 350 հազար 741, այդ թվում՝ 15,6 հազարը դուրս է գրվել վերջին օրվա ընթացքում: Այսպիսով, ակտիվ դեպքերի ընդհանուր թվաքանակը երկրում ներկա դրությամբ կազմում է 435 հազար 207: