Փոխարժեքներ
16 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.09 |
EUR | ⚊ | € 410.31 |
RUB | ⚊ | ₽ 3.8846 |
GBP | ⚊ | £ 486.78 |
GEL | ⚊ | ₾ 140.05 |
Հայաստանում նոյեմբերի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1042 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 107466 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 441174 վերջին մեկ օրում` 2358 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 40569 պացիենտ. մեկ օրում ավելացել է 288-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 64910 անձ, վերջին մեկ օրում՝ 731 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 1580 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 407 է: