|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) ՀՀ Ոստիկանությանը կոչ է անում դադարեցնել Սաթիկ Սեյրանյանի նկատմամբ ոտնձգությունները։ Այս մասին տեղեկանում ենք Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի (EFJ) և Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ռիկարդո Գուտիերեզի թվիթերյան պաշտոնական էջերից։
Հիշեցնենք, որ երեկ` ուշ երեկոյան, ոստիկաններն այցելել են Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ (ՀԺՄ) նախագահ, 168 ժամ թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանի բնակարան` հավանաբար որևէ հրապարակումը հեռացնելու հերթական ծանուցումները հանձնելու համար։ Նկատենք, որ նախկինում այդ ծանուցումները Ոստիկանությունը բերում էր խմբագրություն։