Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 30-ին անդրադարձել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվան, հղել հետևյալ ուղերձը.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրն է: Այս կապակցությամբ ես ստորագրել եմ հրամանագրեր ծառայության մի խումբ երախտավորների պետական բարձր պարգևներով պարգևատրելու և փրկարարական ծառայության կոչումներ շնորհելու մասին:
Իսկ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, փրկարարական ծառայության գնդապետ Կարեն Գրիգորի Սարգսյանին շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում:
Հայրենիքը բարձր է գնահատում իր նվիրյալ զավակների անձնուրաց ծառայությունն ու արհեստավարժ աշխատանքը: Այդպես եղել է և այդպես կլինի այսուհետ:
Մեր ժողովրդի համար այս օրհասական պահին, երբ Արցախում վճռվում է համայն հայության ճակատագիրն ու ապագան, ծառայության աշխատակիցները շարունակում են բարձր մակարդակով իրականացնել իրենց գործառույթներն ու կատարել հայրենիքի հանդեպ իրենց սրբազան պարտքը: Ցավոք, այս օրերին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս ԱԻՊԾ աշխատակիցներ Հովիկ Աղաջանյանը և Հարութ Աթաջանյանը զոհվել են: Նրանց հիշատակն անմար է ապրողներիս սրտերում։ Կառույցի աշխատակիցների շրջանում կան նաեւ վիրավորներ. նրանց շուտափույթ ապաքինում եմ մաղթում։
Թանկագի՛ն բարեկամներ,
Իմ մեծագույն ցանկությունն ու մաղթանքն է, որ այսուհետ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ուղղությամբ ձեր ծառայողական պարտականություններն իրականացնեք միայն խաղաղ ու անվտանգ պայմաններում:
Խաղաղություն ու բարօրություն ձեզ, ձեր ընտանիքներին և մեր Հայրենիքին»։