կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-10-29 23:45
Արցախ

Այս կինը տեսել է՝ ինչպես են ադրբեջանցիները գլխատել և գնդակահարել երկու ընկերներին. CBN լրատվական

Այս կինը տեսել է՝ ինչպես են ադրբեջանցիները գլխատել և գնդակահարել երկու ընկերներին. CBN լրատվական

CBN լրատվականի լրագրող Չաք Հոլթոնը Ֆեյբուքյան իր էջում տեղադրել է արցախցի կնոջ լուսանկարը, որը պատերազմի օրերին թշնամու դաժանությունների ականատեսն է եղել։

«Միայն այս արցախցի կինն ու նրա երկու հարևանները որոշեցին իրենց գյուղից չփախչել։ Ադրբեջանցիները գրավեցին այդ գյուղը։ Այս կինը տեսել է, թե ինչպես են ադրբեջանցիները մահապատժի ենթարկել իր երկու ընկերներին՝ մեկին գլխատել, մյուսին՝ գնդակահարել։ Նա փախել է այն հագուստով, որը հագին էր։

Այժմ Ստեփանակերտի նկուղներից մեկում թաքնվում է 11 անծանոթների հետ»,- գրել է լրագրողը։