|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից հրթիռային հարվածները Ստեփանակերտի ծննդատան և բնակելի թաղամասերի ուղղությամբ մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին: Արայիկ Հարությունյանն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում:
«Այսօր Ադրբեջանը հրթիռային հարվածներ է հասցրել Ստեփանակերտի թաղամասերի ուղղությամբ, այդ թվում մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնին: Քիչ առաջ հաղորդագրություն է ստացվել Ստեփանակերտի թաղամասերին նոր հարվածների և նոր ավերածությունների մասին: Սա մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին»,- գրել է Արայիկ Հարությունյանը: