կարևոր
3679 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-27 11:42
Քաղաքական

Ադրբեջանը արհամարհած ունի միջազգային հանրությանը, քաղաքակիրթ աշխարհին, ԵՄ-ին․ Գերասիմ Վարդանյան

Արցախի շրջափակման հետ կապված բազմաթիվ ակցիաներ են եղել։ Այդ մասին այսօր ԵՄ գրասենյակի մոտ անցկացվող «SOS Artsakh» խորագրով 24֊ժամյա նստացույցի ընթացքում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը։

«Կես տարուց ավել է Արցախը շրջափակված է և քաղաքակիրթ աշխարհի առաջ էթնիկ ցեղասպանության է ենթարկվում մի ժողովուրդ՝ միջազգային հանրության լուռ համաձայնությամբ։ ԵՄ որոշ երկրներ այս պահին իրենց կեցվածքով մեզ չեն բավարարում։ Մենք հստակ քայլեր չենք նկատում նրանց կողմից՝ Արցախի ճանապարհը բացելու ուղղությամբ։ Մեր պահանջն է, որպեսզի հասցեական գործողություններ և կոչեր լինեն»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ Ալիևի կլտիությունը ուղիղ համեմատական է նրանց պահվածքին և վարքագծին։

«Ադրբեջանը արհամարհած ունի միջազգային հանրությանը, քաղաքակիրթ աշխարհին, ԵՄ-ին»,- ասաց նա։