կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-27 13:33
Տարածաշրջան

Թուրքիան խախտել է Ռուսաստանի հետ պայմանագիրը և հարվածներ հասցրեց Այն Իսին

Թուրքիան խախտել է Ռուսաստանի հետ պայմանագիրը և հարվածներ հասցրեց Այն Իսին

Այն Իս քաղաքի և Գրե Սփիից արևմուտք գյուղերի վրա հարձակումները շարունակվում են 2019-ի հոկտեմբերի 9-ից ի վեր: Օկուպանտների նպատակն է աստիճանաբար գրավել գյուղերը, անցակետեր կառուցել և սպանել խաղաղ բնակիչներին: Հրադադարը ոչինչ չի նշանակում այստեղ: Ռուսաստանը աչք է փակում թուրքական պետության ագրեսիայի ու գործողությունների վրա: Շերգիրակում օկուպանտների գործողությունները հակասում են 2019-ի հոկտեմբերի 22-ի պայմանագրին Ռուսաստանի եւ Թուրքիայի պետության միջև. գրում է քրդական Fırat գործակալությունը։

Այս անգամ զավթիչները սկսել են մեծացնել Այն Իսից, Շերգիրակից և Գրե Սփիից արևմուտք գտնվող գյուղերի բազաների և կետերի քանակը: Տեղեկությունների համաձայն՝ Շերգիրակում կա ընդամենը 8 ռազմաբազա: Այս հենակետերից ու վայրերից ուղղակիորեն հարձակվում են քաղաքացիական տների և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Շերգիրակի դիմաց գտնվող Ֆաթսայ գյուղում տները ավերվել են զավթիչների կողմից, և շատ խաղաղ բնակիչներ ստիպված են եղել փախչել:

«Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված պայմանագիրը բացառում է Շերգիրակում և հարակից տարածքում ռազմական բազաների կառուցումը: Զավթիչներն ամրացնում են դիրքերը Շերգիրակում, զորանոցներ ստեղծում պահեստի շրջակայքում և տեղադրում տեսախցիկներ:

Բազմաթիվ ապացույցներ կան: Սակայն երաշխավոր պետությունն ասում է, որ այդպիսի բան չկա: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ շաբաթը մեկ ռուս և թուրք զինվորականները հանդիպում են Շերգիրակի պահեստի տարածքում:

Զավթիչները նաև արգելափակոցներ են տեղադրել Շերգիրակի և Գրե Սփիի միջև ընկած ճանապարհին: Ճանապարհին օկուպանտների ներկայությունը նույնպես դեմ է պայմանագրին: Ռուսաստանը գիտի օկուպանտների գործողությունների մասին.,- հայտնում է քրդական գործակալությունը: