Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱՄՆ սենատոր Էդվարդ Մարքին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Սենատորը ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել:
Էդվարդ Մարքին պետքարտուղար Մայք Պոմպեոյին կոչ է արել անհապաղ հրադադարի հասնել Լեռնային Ղարաբաղում և ձգտել ԼՂ հակամարտության՝ բանակցային ճանապարհով լուծման:
Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 23-ին Պոմպեոն առանձին-առանձին հանդիպելու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Սենատորը նշել է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահող երկրների՝ սկզբում՝ Ռուսաստանի, ապա՝ Ֆրանսիայի մարդասիրական զինադադարի առաջարկները միանգամից խախտվել են: Մարտերը խլել են հարյուրավոր քաղաքացիական անձանց կյանքեր:
Սենատորը շեշտել է նաև, որ Թուրքիան հայ ժողովրդի դեմ կռվելու համար բերել է սիրիացի վարձկանների:
Նա նաև նշել է, որ Պոմպեոն պետք է հասկացնի, որ Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ բաժինը ամբողջությամբ կկիրառվի, և այդպիսով՝ ԱՄՆ-ը կդադարեցնի անվտանգության ոլորտում աջակցությունն Ադրբեջանին
Հայտարարությունում նաև ասվում է ավելին՝ Պոմպեոն և ԱՄՆ նախագահ Թրամփը, որոնք Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ սերտ կապեր են հաստատել, պետք է հասկացնեն իրենց ավտորիտար ընկերոջը, որ այս հակամարտությունում հետագա ներգրավումը Թուրքիայի համար կարժենա ռազմական օգնության և ջերմ հարաբերությունների դադարեցում: