Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Եվրախորհրդարանի Կանաչներ/Եվրոպական ազատ դաշինքի ներկայացուցիչ Ժոզեֆ-Մարիա Տերիկաբրասը (Իսպանիա) ելույթ է ունեցել ԵԽ լիագումար նիստում` պահանջելով Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին ներառել Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցություններում: Այդ մասին հայտնում է «Արմենպրեսը»:
«1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի բնակչության գերակշռող մեծամասնությունը կողմ քվեարկեց անկախության հանրաքվեում: Այս ժողովրդավարական գործընթացին ի պատասխան Ադրբեջանը ռազմական հարձակում սկսեց, ինչի հետեւանքով շուրջ 30 հազար զոհ գրանցվեց: Արդյունքում Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ կնքվեց հրադադարի համաձայնագիր: 1992 թվականին Մինսկի խմբի ստեղծումը բեկումնային էր, սակայն Ադրբեջանը հրաժարվել է հրադադարի ռեժիմի խախտումներն արձանագրելու նպատակով հետաքննության մեխանիզմների կիրառումից:
ԼՂ-ն ամբողջությամբ ժողովրդավարական ինստիտուտ է` օրինակելի դատական համակարգով եւ կոռուպցիայի ցածր մակարդակով: Այդ իսկ պատճառով, մենք պահանջում ենք Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին ներառել Մինսկի խմբի բանակցային գործընթացի մեջ, քանի որ նրանք են որոշում երկրի բնակիչների ապագան: Ռազմական հակամարտությունը մեկընդմիշտ լուծելու նպատակով անհրաժեշտ է միջազգայնորեն պաշտոնապես ճանաչել նոր անկախ պետությունը»,- ասել է իսպանացի խորհրդարանականը: