Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումը արտախորհրդարանական ուժերի հետ քիչ առաջ ավարտվեց։
Նշենք, որ հանդիպմանը մասնակցում են այն նույն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք մասնակցել են նաեւ առաջին հանդիպմանը:
Հանդիպման ավարտից հետո ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասաց, որ քննարկվել են Արցախի հետ կապված խնդիրներ. «Փակ հանդիպում է եղել, ես լիազորված չեմ մանրամասներ ներկայացնել։ Եթե կառավարությունը հարկ համարի, պաշտոնապես կտեղեկացնի, փակագծեր կբացի: Եղել է փակ hանդիպում, ավելացնելու բան չունեմ»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ կառավարության շենքում տեղի էր ունեցել հանդիպում արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը մասնակցել էին «Հանրապետական» կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, պատգամավոր Արման Բաբաջանյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը եւ այլոք։
Հոկտեմբերի 11-ին էլ վարչապետն Ազգային ժողովում հանդիպել էր ԱԺ խորհրդի անդամների՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի, խմբակցությունների ղեկավարների եւ մշտական հանձնաժողովների նախագահների հետ։