կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-14 14:03
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանակցային սեղանին Ղարաբաղի շուրջ տարածքների հետզհետե ազատումն է՝ Ղարաբաղին անվտանգության երաշխիքների տրամադրմամբ․ Սերգեյ Լավրով

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանակցային սեղանին Ղարաբաղի շուրջ տարածքների հետզհետե ազատումն է՝ Ղարաբաղին անվտանգության երաշխիքների տրամադրմամբ․ Սերգեյ Լավրով

Վերջին օրերի ընթացքում ես մի քանի անգամ շփվել եմ Բաքվի ու Երևանի՝ իմ գործընկերների հետ, նույնն արել է Սերգեյ Շոյգուն պաշտպանության նախարարների հետ, ինչպես նաև՝ նախագահը, որը խոսել է հակամարտող երկրների ղեկավարների հետ, և մեր հիմնական ուղերձն ամեն դեպքում հետևյալն է, որ հարկավոր է անհապաղ հանդիպել զինվորականների մակարդակով և հրադադարի վերահսկողության մեխանիզմը հաստատել, որի մասին խոսվում է մեր փաստաթղթում, որը դեռ ոչ ոք չի էլ սկսել նույնիսկ քննարկել. ռուսաստանցի լրագրողներին տված հարցազրույցում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նա նաև հավելեց, որ հարցազրույցից րոպեներ առաջ համապատասխան ուղերձ է հղել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին, ըստ նրա՝ այս պահին դա հրադադարի կայուն հաստատման բանալին է։

«Հակամարտության քաղաքական կարգավորում հնարավոր է»,-  հույս է հայտնել ՌԴ ԱԳ նախարարը:- Առաջարկությունները, որոնք համանախագահները մշակել են և շարունակում են մշակել, մնում են բանակցային սեղանին։ Դրանց բովանդակությունն արդեն հայտնի է, դա փուլային, Ղարաբաղի շուրջ տարածքների հետզհետե ազատումն է՝ Ղարաբաղին անվտանգության երաշխիքների տրամադրմամբ, և մինչ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը՝ ապահովելով հուսալի կապ Ղարաբաղի և Հայաստանի միջև։ Այս սխեման լավ հայտնի է»:

ՌԴ ԱԳ նախարարը պարզաբանել է, որ հրադադարի վերիֆիկացիոն մեխանիզմը խաղաղապահ առաքելության հետ կապ չունի, մեխանիզմը պետք է գործի շփման գծում, դա 5 շրջանները չեն, որոնք պետք է տրվեն առաջին փուլում՝ ԵԱՀԿ ՄԽ առաջարկությունների համաձայն: «Ներկայումս ոչ թե խաղաղապահների մասի է խոսքը, այլ զինվորական դիտորդների: Մենք ճիշտ ենք համարում, որ լինեն մեր դիտորդները, բայց վերջնական խոսքը պետք է լինի կողմերինը։ Անկասկած, մենք ելնում ենք նրանից, որ Երևանում և Բաքվում հաշվի կառնեն մեր ռազմավարական և գործընկերային հարաբերությունները»,- ասաց Լավրովը։

Մանրամասները՝ տեսանյութում: