կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-14 17:09
Քաղաքական

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումը չի վերաբերում Ղարաբաղին. Լավրով

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումը չի վերաբերում Ղարաբաղին. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Ռուսաստանը կողմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի շուտափույթ սահմանազատմանը։

«Դա չի վերաբերում ղարաբաղյան տարածաշրջանին և կարգավորման խնդիրներին։ Սա զուտ երկկողմանի խնդիր է, որի լուծման ուղղությամբ մենք առաջարկում ենք սկսել աշխատել արդեն մոտ մեկ տարի՝ ստեղծելով սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով։ Առաջարկել ենք մեզ՝ որպես այդ հանձնաժողովի խորհրդատու՝ հաշվի առնելով, որ ՌԴ գլխավոր շտաբը և այլ կառույցներ ունեն քարտեզներ, որոնք արտացոլում են Խորհրդային Միության ձևավորման տարբեր փուլերը և նրա փոփոխությունը»,- ասել է Լավրովը։

Նա հայտնել է նաեւ, որ երեկ այս թեմայով զրուցել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։

Լավրովի խոսքով՝ կան կողմերի համապատասխան առաջարկներ, որոնցում կան տարակարծություններ, քննարկումներ են ընթանում։