Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բանաստեղծ, հրապարակախոս Վարուժան Ղազանչյանը գրում է.
«Սիրելի հայրենակիցներ, վերջին շաբաթների իրավիճակը բացարձակապես չէր տրամադրում գրիչ բարձրացնելու։
Բայց վերջին շրջանում տպագրվող անատամ, երբեմն միամիտ հոդվածներն ու վերլուծությունները, ինձ ստիպեցին գրիչ վերցնել։
Մենք աշխարհին անդադար փորձում ենք համոզել, ապացուցել, որ մենք ենք ճիշտը։ Առանց հասկանալու, որ աշխարհը թքած ունի ամեն տեսակի ճշմարտությունների վրա, և գնահատում է միմիայն ուժը։
Ինչպես մեծ հաշվով, միշտ՝ ճակատագրական պահերին, ամեն մարդ միայնակ է, այդպես էլ մեր ազգն է այս ճակատագրական պահին միայնակ։
Միայնակ, բայց ոչ անհույս։
Մեր դարավոր գոյապայքարում, մեզ միշտ հաջողվել է, մի բռունցք դառնալ, և հակահարված տալ նենգ թշնամիներին։
Պետք չի հույս դնել մեծ պետությունների վրա։
Թուրքիան վաղուց է հասկացել, որ այդ պետությունները ընդամենը մկաններն են ցուցադրում, բայց երբ գալիս է վճռական գործողությունների պահը,միշտ նահանջում են (պատկերացրեք բոդի բիլդինգի մի չեմպիոնի, և փողոցային մի խուլիգանի, որի անվախ պահվածքի առաջ չեմպիոնը խայտառակ ձևով տեղի է տալիս)։ Թուրքիան է այդ փողոցային ստահակը, որը օգտվելով այդ պետությունների մեջ եղած հակասություններից՝ քթից բռնած ման է ածում և´ ԱՄՆ ին, և´ Ռուսաստանին, և´ Եվրոպային։ Անում է ինչ ուզում է։
Ջահել տարիներին ես ճանաչում էի մի թաղային հեղինակության (Վարդան Մամիկոնյանի Ապերին )։Նա շատ փոքրիկ, մոքրիկ՝ արտաքնապես ոչնչով աչքի չնկնող անձնավորություն էր։ Բայց նրան շրջապատող տղերքը, որ անվերապահորեն ենթարկվում էին իրենց առաջնորդին (Փոփոլը,Գեղեցը, Ձուկը, Բոկան...) ուժեղ հսկա, կռիվներում կոփված տղերք էին։ Ինչն էր նրանց պահում այդ մարդու ենթակայունության տակ։
Սկզբում չէի հասկանում։ Հետո հասկացա։ Այդ փոքրիկ մարմնի մեջ այնպիսի անխորտակ ոգի կար, որի առաջ խոնարհվել էին այդ շատ բան տեսած տղերքը։
Հիմա մեր ազգն է, որ իր անխորտակ ոգով, պիտի այդ քաղաքակրթությունից մեղկացած, առնականությունը կորցրած ազգերին (Ռուսաստան, Ֆրանսիա) կարողանա համոզել որ մեզ զենք տան, և մենք անպայման իրենց տեղը կկարողանանք դնել, այդ չափի զգացումը կորցրած խուժանին։
Մենք անպարտ ենք ոգով, ուրեմն անպայման պիտի հաղթենք։
Սա է վերջին կռիվը, և պայքարը մեր մեծ:
Հայաստանը՝ Թուրքիա կոչվող թարախապալարը՝ աշխարհի ողնաշարի վրայից կհեռացնի։
Կռվելու ի վիճակի չեք, մեզ ժամանակակից զենք մատակարարեք, ՄԵՆՔ ԿԿՌՎԵՆՔ.....»: