Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը գրում է.
«Շատ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են ոմանք հիմա ոգևորվում, երբ լսում են, որ «ՌԴ-ից հատուկ նշանակության ինքնաթիռներ է եկել»։ Կամ ինչպես են իրենք ասում, որ «միայն Ռուսաստանն է, որ կարող է զինադադար բերել»։
Դա այն նույն մարդիկ են, որոնք տարիներ շարունակ ասում էին, որ «ՀՀ անվտանգությունը կարող ապահովել ՆԱՏՕ-ն»։ Այն նույն ՆԱՏՕ-ն, որի անդամ Թուրքիան Սիրիայից ահաբեկիչներ է բերում հայկական բանակի դեմ, իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասում է, որ «Անկարան իրենց համար արժեքավոր գործընկեր է»....
Դուք նույնպես ձեզ քարոզչությամբ այնպես արեցիք, որ պատերազմից առաջ մենք մնացինք առանց դաշնակիցների։ «Դուխ տալով» մեծամիտ «դուխավիկներին» ու չնկատելով ակնհայտ բաները, դուք օգնեցիք իրենց վիժեցնել բանակցային գործընթացը։ Օգնեցիք տեղեկատվական պատերազմ իրականացնել ղարաբաղյան պատերազմի հերոսների դեմ։ Դուք անգամ դատեցիք իրենց Շուշիի ազատագրման օրը։
Իհարկե, հիմա պատերազմ է, և շատ բարեր չի կարելի ասել, բայց այս հարցերն իրենց պատասխանները կստանան»։