|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
ԵՄ-ի ու Ուկրաինայի ղեկավարները կքննարկեն միջազգային օրակարգի հարցեր, մասնավորապես՝ Բելառուսի ճգնաժամը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն. հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ԵՄ ներկայացուցչի խոսքերին հղումով։
Նա, մասնավորապես, ասել է. «Բելառուսում իրավիճակը կքննարկվի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, ինչպես նաեւ տարածաշրջանում առկա այլ արդիական հարցեր»:
ԵՄ ներկայացուցիչը հավելել է, որ առաջիկա գագաթաժողովի օրակարգում կլինի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. «Կքննարկվի Արեւելյան գործընկերության» ծրագիրը եւ այս համատեքստում, իհարկե, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որն առաջացնում է ԵՄ-ի մեծ մտահոգությունը»։
Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին Բրյուսելում: