|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Վերջին մեկ տարվա զորացրվածներն ամենամարտունակ մոբիլիզացիոն ռեսուրսն են, բայց զորակոչի ենթակա չեն. ըստ Yerkir.am-ի` հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերով զինվորագրման կոչ անելով այդ տղաներին։
«Եթե մենք բոլորս ոտքի չկանգնենք, ապա բոլորս ցեղասպանվելու ենք»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ Հայաստանի այսօրվա քաղաքացին Դեր Զորի ճամփորդը չէ, կարողանում է պաշտպանել իրեն և կոչ արեց բոլորին` ներկայանալ հավաքակայան։
«Սա կենաց-մահու պայքար է։ Նրանք, ովքեր պահպանել են իրենց զինվորական հագուստը, թող ներկայանան հագուստով ու փաստաթղթերով»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․