|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Սեպտեմբերի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 47667 դեպք, որոնցից 42676-ն` առողջացած, 938-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3765 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 266066 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 825 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 115 նոր դեպք: Ունենք 39 առողջացած:
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 83 տարեկան կին և 69 տարեկան տղամարդ: Նրանք ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 288 է: