|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլն այսօր ավարտել է իր տեղափոխությունը Լոնդոնի «Տոտենհեմ»: Այդ մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
Ուելսցի ֆուտբոլիստն առայժմ մեկ տարվա վարձավճարով հանդես կգա իր նախկին թիմում: Մադրիդի «Ռեալը» դրա համար փոխհատուցում չի պահանջի անգլիացիներից:
Նշենք, որ Գարեթ Բեյլը 2007-13թթ հանդես էր եկել «Տոտենհեմում», որից հետո 101 մլն եվրոյով վաճառվել էր Մադրիդի «Ռեալին»: 31-ամյա ֆուտբոլիստն անցած մրցաշրջանում անցկացրած 16 խաղում դարձել է ընդամենը 2 գոլի հեղինակ: Ընդհանուր առմամբ նա թագավորական թիմի կազմում մասնակցել է 239 հանդիպման, որոնցում խփել է 99 գնդակ: