|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Թուրք հայտնի պատմաբան, սոցիոլոգ Թաներ Աքչամը թվայնացրել է հոգևորական Գրիգոր Գերգերյանի արխիվային փաստաթղթերը, որով ի դերև են ելնում թուրքական կառավարության 100-ամյա այն պնդումները, ըստ որոնց` Օսմանյան կառավարությունը հայերին վերացնելու հրաման չէր տվել. հաղորդում է siyasihaber4.org կայքը:
Հայ և թուրք գիտնականներից կազմված 11 հոգանոց անձնակազմի կողմից թուրքերեն և անգլերեն են թարգմանվել 1915 թվականով թվագրվող մի շարք կարևոր փաստաթղթեր, որոնք կարևոր են թուրք ազգայնականների պնդումներն ապացույցներով ժխտելու տեսանկյունից: Արխիվը պատկանում է ԱՄՆ Կլարկ համալսարանի դասախոս, պրոֆեսոր Թաներ Աքչամին:
Գրիգոր Գերգերյանը ծնվել էր 1911 թ. Սեբաստիայում: Աքսորի ժամանակ ականատես է եղել ծնողների և 12 եղբայրներից 6-ի սպանվելուն: Տեղափոխվել է Կահիրե և որոշել դառնալ հոգևորական` տեղափոխվելով Հռոմ: Ամբողջ կյանքը նվիրել է Ցեղասպանության վերաբերյալ նյութերն ուսումնասիրելուն: