Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն արձագանքել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանը, ըստ որի՝ նա հրաման է տվել պահպանել անձնակազմի մարտական բարձր պատրաստվածությունն ու զգոնությունը: «Ադրբեջանական սադրանքից հետո պաշտպանության նախարարի նման մտահոգված արձագանքը լիովին կանխատեսելի է»,-նշել է Շուշան Ստեփանյանը:
Հասանովը, անդրադառնալով առաջնագծում տիրող իրավիճակին, նշել է, որ հրաման է տվել նաև անհապաղ և վճռականորեն կանխել «Հայաստանի ԶՈւ-ի կողմից տարբեր ուղղություններով հնարավոր լայնածավալ սադրանքները»:
Այս հայտարարությունը հաջորդում է ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ցուցաբերած ակտիվությանը, երբ փորձել է ձեռնարկել ամրաշինական աշխատանքներ՝ նպաստելով առաջնագծում լարվածության աճին: Հակառակորդի ակտիվությունը ճնշելու և հետագա սրացումները կանխելու նպատակով ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները ստիպված են եղել ձեռնարկել համապատասխան գործողություններ: Հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով սեպտեմբերի 16-ին հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մահացու հրազենային և բեկորային վնասվածքներ է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: «Ստեղծված իրավիճակի և սահմանային լարվածության աճի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- հայտնել է ՀՀ ՊՆ-ն: